Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են Արցախի և ՀՀ ռազմական փոխգործակցությունը

Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են Արցախի և ՀՀ ռազմական փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպման ժամանակ քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ընդլայնված հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը,Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Փաշինյանն Արցախ էր մեկնել նոյեմբերի 1-ի երեկոյան աշխատանքային այցով:Ստեփանակերտում նրան դիմավորել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Այնուհետև նա փոքր արձակուրդ վերցրեց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---