«Կոմերսանտ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու ՀՀ շանսերը մեծ չեն 5 նոյեմբերի 2018 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել արդեն նոյեմբերի 8-ին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցնելու է Աստանայում: «Կոմերսանտի» աղբյուրները դիվանագիտական շրջանակներից չեն կարծում, որ պաշտոնը պահպանելու ՀՀ շանսերը մեծ են: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: Ըստ ՀԱՊԿ կանոնակարգի գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով: ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը գլխավորում էր կազմակերպությունը 2017-ի ապրիլից, ուստի Երևանը հուսով է, որ կպահպանի պաշտոնը կազմակերպությունում և այլ թեկնածու կառաջադրի հետ կանչված Խաչատուրովի փոխարեն: Ինչպես նշել են «Կոմերսանտին» ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 3-ի ներկայացուցիչները, շանսերը, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը ևս Հայաստանից կլինի, բարձր չեն: Ըստ պարբերականի զրուցակիցների, թեև իրոք ՀԱՊԿ կանոնադրությունը 3-ամյա ժամկետ է սահմանում գլխավոր քարտուղարի համար, այնտեղ, այնուամենայնիվ, ոչ մի բառ չի ասվում, որ գլխավոր քարտուղարին ժամկետից շուտ հետ կանչելու դեպքում նրա տեղը պարտադիր նույն երկրի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: Վերջին ամիսներին այդ հարցը քննարկվում է և հայկական կողմի հետ և ՀԱՊԿ ներսում, գրում է թերթը: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանն ունի թեկնածուներ ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում առաջադրելու համար: «Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը: Դա հիմա օրակարգում է: Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք, մեր գնահատմամբ, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը: Ինչպես ակնկալվում է, վեճերին վերջ կդրվի նոյեմբերի 8-ին, երբ անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն Աստանայում: Մինչ այդ կհանդիպեն կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները՝ ըստ կանոնադրության, անդամ պետությունների ղեկավարները հաստատում են գլխավոր քարտուղարին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ: «Հնարավոր է, գլխավոր քարտուղարի հարցը քննարկվի Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»,-ասել է «Կոմերսանտին» ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Ըստ պարբերականի աղբյուրների, եթե անդամ երկրների նախագահները որոշեն նոր գլխավոր քարտուղար նշանակել, ապա նա միանգամից կնշանակվի 3 տարով: «Կոմերսանտի» զրուցակիցները հրաժարվել են ասել, թե որ երկրի ներկայացուցիչը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է անդամ երկրների ղեկավարների որոշումից: Եթե պահպանվի ռոտացիայի սկզբունքը, ապա հաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսը՝ ըստ այբբենական կարգի: Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |