«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթին![]() 5 նոյեմբերի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ներողություն է խնդրել, որ «Լույս» դաշինքն այլևս չկա։ «Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով», - գրել է Սարգսյանը: «Լույս» դաշինքը ստեղծվել էր սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, այն կազմված էր «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, դրանք միասին եղել են նաև ԵԼՔ դաշինքի կազմում, որը նույնպես կազմալուծվել է: Այս դաշիքնի մաս էր կազմում նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ միայնակ է մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |