ID-քարտերը կուտակային կդառնան, գնորդն առևտուրից cashback կստանա (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback): ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ 18-65 տարեկան ID քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները համակարգի ներդրման առաջին տարում հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում 3%-ը: Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին: «Երբ քաղաքացին գնա հաց գնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց գործարքի գումարը կգրանցվի»,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ համակարգը ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |