Սիցիլիայում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է մահացել![]() 5 նոյեմբերի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Սիցիլիայում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է մահացել: Մահացածներից 9-ը՝ երկու ընտանիքների անդամներ են, նրանք նույն տանն են եղել Կաստելդաչիա համայնքում: Նրանք մահացել են, երբ տունը հեղեղել է ափերից դուրս եկած գետը: Զոհերի թվում կան նաև երեխաներ՝ 1, 3 և 15 տարեկան, գրում է Meduza-ն BBC News-ի վրա հղումով: Եվս 3 մարդ զոհվել է, երբ նրանց ավտոմեքենան ջրի ուժեղ հոսքի հետևանքով գետում է հայտնվել: Վերջին օրերին Իտալիայում հորդառատ անձրևների պատճառով մոտ 30 մարդ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենետիկում տեղի է ունեցել վերջին տարիների ամենահզոր ջրհեղեղը: Ջուրը քաղաքում բարձրացել է 1,5 մետրով: Հեղեղվել է Վենետիկի պատմական կենտրոնը: Ջրածածկ է քաղաքի փողոցների ու հրապարակների 75 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |