18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները եկամտի հայտարարագիր են ներկայացնելու![]() 5 նոյեմբերի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխություններով, 18-65 տարեկան՝ ID քարտ (հանրային ծառայությունների համարանիշ) ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կունենան: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախատեսվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից: «Եկամուտների համընդհանուր հայտարարագրում կլինի, բոլորը կդառնան հարկատու», - նշել է Անանյանը: Հարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback): Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |