Նոյեմբերի 5-ին 4-5 աստիճանով կցրտի

Նոյեմբերի 5-ին 4-5 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Երևանում` նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---