Կիմ Չեն Ինը նոյեմբերին կարող է Ռուսաստան այցելել 5 նոյեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը նոյեմբերին, հավանաբար, կայցելի Ռուսաստան: Մոսկվան խնդրել է, որպեսզի նրա այցը մինչև 2018-ի ավարտը կայանա: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հարավային Կորեայի դեսպան Յուն Գին: Այցի մանրամասների մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այժմ հյուսիսկորեական ղեկավարությունը գնահատում է այցի ժամկետն ու վայրը, ինչպես նաև բանակցությունների ծրագիրը, նշել է դիվանագետը: Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխան այցը կկայանա Հյուսիսային Կորեա, գրում է Deutsche Welle-ն Ռենհափ հարավկորեական գործակալության վրա հղումով: Սեպտեմբերի սկզբին ՌԴ Ֆեդերացիայի Դաշնության խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն այցելել էր Փհենյան և ՌԴ նախագահ Պուտինի նամակը փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը հաստատել է, որ պատրաստ է այցելել Ռուսաստան: Ըստ նրա, Կիմը մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու երկրների ռազմավարությունն ու համագործակցության ռազմավարությունը: Հունիսին տեղի է ունեցել Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի «պատմական հանդիպումը»: Հանդիպման կենտրոնական հարցերից մեկը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |