Դայակի ծառայությունների համար տրվող 50% փոխհատուցումը կազատվի եկամտահարկից 6 նոյեմբերի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Պետությունը եկամտահարկից կազատի մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50% փոխհատուցումը: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Հիմք ընդունելով դայակին վճարվող օրինակ՝ 110,000 դրամ աշխատավարձը, ստացվում է, որ ծրագրի շրջանակում 55,000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 150,000 դրամի դեպքում 23% սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում, դայակի աշխատավարձից կհարկվի 25,300 դրամ): Արդյունքում, հաշվի առնելով նաև նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն: Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում տրվող աջակցությանը զուգահեռ նախատեսել նաև որոշակի հարկային արտոնություններ՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով, մասնավորապես՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները համարել նվազեցվող եկամուտներ, ինչն օրենքով ազատված է եկամտահարկից: Նշվում է, որ դայակների կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարների վերադարձման անհրաժեշտություն կառաջանա: Մասնավորապես, ընթացիկ տարվա հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ անձանց կողմից կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով եկամտային հարկի վճարում ՀՀ պետական բյուջե, հետևաբար, նշված գումարի չափով կավելանան ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը: Ազգային ժողովն ընդունել էր մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելունախագիծը 2017 թվականի դեկտեմբերին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |