Մարզերում մինչև 250 մլն դրամանոց ներդրումային ծրագրերի 50%-ը կֆինանսավորվի

Մարզերում մինչև 250 մլն դրամանոց ներդրումային ծրագրերի 50%-ը կֆինանսավորվի

PanARMENIAN.Net - 50%-ի չափով պետական աջակցություն կտրամադրվի մարզերում մինչև 250 մլն դրամանոց ներդրումային ծրագրերին: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի բացառապես ծրագրի իրականացման համար ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների համար, ծրագրի գործարկումից հետո՝ իրականացնողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Նախագծով սահմանվում են Ֆինանսական աջակցության վերադարձման պայմաններ, ընդ որում սահմանվում է, որ վերջինս ենթակա չէ վերադարձման կազմակերպությունների լուծարման, գործունեության դադարեցման և սնանկացման դեպքերում:

Պետական աջակցությունը տրամադրվում է բացառապես մշակող արդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի համար՝ բացառությամբ էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտների:

Նախագծի նպատակն է խթանել մարզերում տնտեսական ակտիվությունը, ընդլայնել զբաղվածությունը, օժանդակել նոր արտադարության (արտադրությունների) հիմնումը, առկա արտադրության ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---