Facebook-ը ռասիզմի համար արգելափակել է Թրամփի գովազդային հոլովակն ընդդեմ միգրանտների 6 նոյեմբերի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Facebook-ն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի կողմից որպես գովազդ ստեղծված հակամիգրացիոն հոլովակի տարածումը: «Այդ գովազդը խախտում է սոցցանցի գովազդային քաղաքականությունը «սենսացիոն բովանդակության» դեմ, այնպես որ, մենք հրաժարվել ենք դրանից: Տեսահոլովակը հնարավոր կլինի հրապարակել Facebook-ում, սակայն այն չի կարող տարածվել վճարովի հիմունքներով»,-ասել է սոցցանցի ղեկավարությունը, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, հոլովակը սկսել է տարածվել սոցցանցում որպես գովազդ նոյեմբերի 4-ին և այն դիտել են սոցցանցի «միլիոնավոր օգտատերեր»: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այն տարածելու վրա ծախսվել է $20-$80 հազար դոլար: Սոցցանցի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հոլովակը սխալմամբ է սկսել տարածվել: NBC և Fox News հեռուստաալիքները սկզբից հեռարձակել են հոլովակը, սակայն հետո հրաժարվել են դրանից: Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին մոտ 30 աքաունթ է արգելափակել սոցցանցում և 85 աքաունթ Instagram-ում, որոնք կարող էին ներառվել «համակարգված և չարամիտ վարվելակերպում»: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |