Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել 6 նոյեմբերի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայության համաձայն, Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ, հայտնում է Aysor.am-ը: Շանթ Հարությունյանը կալանավորվել էր 2013-ին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո և 6 տարվա ազատազրկման դատապարտվել: Ավելի վաղ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Շանթ Հարությունյանի համար ընդունելի տարբերակ է համաներմամբ դուրս գալը բանտից, պատասխանել էր, որ իր հայրը «չէր ցանկանա որևէ թուղթ ստորագրել, որով կընդուներ իր մեղքը»: Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։ Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |