Լևոն Աբրահամյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լևոն Աբրահամյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Լևոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---