Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ արտահերթին 6 նոյեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին Կարապետյանը հայտարարություն է տարածել: «Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ: Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել», - գրել է նա: Նա հավելել է, որ իր ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու: Կարեն Կարապետյանն 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ՀՀԿ ցուցակով, Լոռու մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում 44225 ձայն էր հավաքել։ ՀՀԿ-ից մեկ այլ գործարար՝ Արկադի Համբարձումյանը հավաքել էր 16402 ձայն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ 17637 ձայն: Ավելի վաղ խորհրդարանը երկու անգամ չի ընտրել վարչապետ և արձակվել է: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ընտրությունները, իսկ քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |