Տոնոյան. Մինչև 2020-ը ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը ՀՀ-ինն է՝ մեր հերթն է

Տոնոյան. Մինչև 2020-ը ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը ՀՀ-ինն է՝ մեր հերթն է

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածության հնարավոր հաստատման մասին որևէ տեղեկություն չի հայտնել։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

«Մի քանի օր սպասեք և հայտնի կդառնա։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, պետք է սպասել։ Կա նորմատիվ իրավակարգավորում, և որոշումը պետք է կայացվի երկրի ղեկավարների կողմից։ Այս փուլում մեր հերթն է», - նշել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի հնարավոր նշանակման մասին ևս մեկ հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ»։

Մինչդեռ ռուսական «Կոմերսանտը» գրել է, որՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:Ըստ «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի, սկզբում քննարկվում էր այն տարբերակը, որ 1,5 տարով (այդքան էր մնացել Յուրի Խաչատուրովին պաշտոնավարելու համար) պաշտոնակատար նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, որը ստանձնել է պարտականությունները Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Սակայն, հետո որոշվեց լիարժեք ղեկավար նշանակել:

Ըստ ՀԱՊԿ կանոնակարգի գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով: ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը գլխավորում էր կազմակերպությունը 2017-ի ապրիլից, ուստի Երևանը հուսով է, որ կպահպանի պաշտոնը կազմակերպությունում և այլ թեկնածու կառաջադրի հետ կանչված Խաչատուրովի փոխարեն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---