Գագիկ Ծառուկյանը ռեյտինգայինով չի առաջադրվելու![]() 6 նոյեմբերի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու ռեյտինգային ցուցակով։ Այդ մասին ասել է ինքը Ծառուկյանը, հայտնում է Factor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե որն է չառաջադրվելու պատճառը, արդյո՞ք մտավախություններ կան՝ Ծառուկյանը պատասխանել է, որ թողնելու է յուրաքանչյուրն առաջադրվի իր տարածքում։ Խոսելով այն մասին, թե ընդգրկվելու է արդյոք ցուցակում Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանն ասել է. «Ինչու՞ առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն լինո՞ւմ է»: Ծառուկյանը նաև հերքել է տեղեկությունները, որ իր և Զոհրաբյանի հարաբերությունները լարված են։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |