ԵԺԿ նախագահ. Ուշադիր հետևելու եմ ՀՀ-ում քաղաքական զարգացումներին 7 նոյեմբերի 2018 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հելսինկիում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլն ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա է ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։ Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ արտահերթ ընտրություններից առաջ շարունակելու է ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին: «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար: Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար»,-ասվում է գրառման մեջ: ԵԺԿ նախագահն ընդգծել է մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը: «Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք:Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»,-ասվում է գրառման մեջ։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրից: ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 և ոչ ԵՄ անդամ 7 պետության ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաև ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |