Համաներումը տարածվել է նաև Իրանի 7 քաղաքացու վրա![]() 7 նոյեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հայտարարված համաներումը տարածվել է նաև Հայաստանում պատիժը կրող որոշ օտարերկրացիների վրա: Մանավորապես ազատ է արձակվել Իրանի 7 քաղաքացի, հայտնում է IRNA գործակալությունը: Երևանում Իրանի դեսպանությունը գործակալությանը պարզաբանել է, որ այդ քայլը պայմանավորված է Իրան-Հայաստան բարեկամական կապերով և դրանք զարգացնելու ցանկությամբ: Դեսպանատունը հայտնել է նաև, որ ՀՀ և Իրանի համատեղ համաներման շրջանակում կարող են ազատ արձակվել կամ արտահանձնվել Հայաստանում պատիժը կրող նաև այլ իրանցիներ: Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։ Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |