Արա Բաբլոյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին![]() 7 նոյեմբերի 2018 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններին չի մասնակցի նաև նրա որդին: Այդ մասին Բաբլոյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրությունենրին, հայտնում է Aysor.am-ը: «Հանրապետականը ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում», ասել է նա։ Մասնավորապես, որպես օրինակ, նա մատնանշել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու հավելել. «Մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի կողմից, տեսնում ենք, որ նա դրական կերպար է, բանիմաց, կրթված։ Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների և փոփոխություն իրականացնել հենց կուսակցության ներսում, ապա ինչու նման հնարավորություն չտալ»։ Դիտարկմանը՝ կարո՞ղ է կուսակցությունն ինքնամաքրվել ու վերափոխվել, ԱԺ նախագահն արձագանքել է.«Իսկ ինչու՞ ոչ»: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |