Ընտրություններին մասնակցող կուսակցությունները ԿԸՀ-ում պետք է գրանցվեն մինչև նոյեմբերի 14-ը 7 նոյեմբերի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18.00-ն: Ժամկետը սահմանվել է «ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն: Գրանցման համար պահանջվող տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն, ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Գրանցման համար պահանջվում են վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանքներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |