Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 330 դատապարտյալ

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 330 դատապարտյալ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ի ժամը 13-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ: Այդ մասին հայտնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Ազատ արձակվածներից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի է:

Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել նոյեմբերի 6-ին:

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

Ընթերցեք նաև.Համաներումը տարածվել է նաև Իրանի 7 քաղաքացու վրա

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---