Ուշակով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծման 3 տարբերակ կա 7 նոյեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամները կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկեն նեղ կազմով և փակ դռների հետևում : Այդ մասին է հայտնել լրագրողներին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանն անցնելու է Աստանայում նոյեմբերի 8-ին: Ուշակովն ասել է, որ հարցի լուծման 3 տարբերակ է դիտարկվում․ «Կարող է լինել ժամանակավոր պաշտոնավարում մինչև 2020թ. մայիսը, այդ դեպքում գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, որն այժմ տեղակալի պաշտոնում է: Երկրորդ տարբերակը՝ պաշտոնում ընտրվում է Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ըստ այբբենական կարգի Բելառուսն է հաջորդում Հայաստանին: Եվ երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը՝ դա մինչև 2020-ի մայիսը ՀՀ ներկայացուցչին ընտրելն է», - ասել է նա։ Ուշակովը հավելել է, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը զգայուն հարց է և լուծվելու է փակ ռեժիմով: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |