ՌԴ ՄԻՊ. ՀՀ-ում խախտվում են ռուսախոսների իրավունքները

ՌԴ ՄԻՊ. ՀՀ-ում խախտվում են ռուսախոսների իրավունքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անդրադարձել է արտերկրի, այդ թվում Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցման կրճատման հետ կապված իրավիճակին:

«Մեծ խնդիր է առաջացնում ռուսաց լեզվով ուսուցման կրճատումը մի շարք պետություններում, ինչը ռուսալեզու մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: Դրանք մերձբալթյան երկրներն են, Հայաստանը, Ղրղզստանը և բազում այլ պետություններ, որոնք այսօր զրկվում են երեխաներին ռուսալեզու կրթություն տալու հնարավորությունից»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտարարել է, որ հարկ է դիտարկել արտերկրում, դեսպանատներին կից նոր ռուսական դպրոցների բացման հնարավորությունը: «Մենք պետք է բարձրացնենք արտերկրում ռուսաց լեզվի համար պայքարի մակարդակը ոչ թե հանուն լեզվի, այլ այն մարդկանց, որոնք իրավունք ունեն պահպանելու իրենց մշակույթը, իրենց ռուսաստանյան ինքնությունը և հնարավորություն տալ կրթություն ստանալ ռուսաց լեզվով»,-ասել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---