Հայ-թուրքական սահմանին 4 սահմանախախտ է ձերբակալվել 8 նոյեմբերի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտների հերթական խմբի անդամների են ձերբակալել Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Անհայտ անձանց հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի Արմավիրի տեղամասում նոյեմբերի 7-ին: Նրանք փաստաթղթեր չեն ունեցել: Ըստ նախնական տվյալների, սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր անձնական իրերով և դրամական միջոցներ: Ըստ նախնական տվյալների, նրանք ժամանել էին Հայաստան, որպեսզի հետո Թուրքիայով շարունակեին ուղին դեպի Եվրամիության երկրներ: Ձերբակալվածները հանձնվել են իրավասու մարմիններին՝ պարզելու համար կատարվածի բոլոր հանգամանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանին Աֆղանստանի քաղաքացի էր ձերբակալվել:Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |