Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26![]() 8 նոյեմբերի 2018 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին որոշումը. վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից կտեղափոխվի Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1 հասցե: «Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Ընթացիկ տարվա ապրիլի ամսին՝ Թավշյա հեղափոխությունից առաջ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետությանն ընդառաջ, կառավարությունը որոշել էր նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26-ից՝ այն տալով վարչապետին: Արդյունքում ՀՀ վարչապետն ունենալու էր երկու նստավայր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |