Կրակոցներ՝ Կալիֆորնիայի բարերից մեկում. 12 զոհ կա![]() 8 նոյեմբերի 2018 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տաուզանդ Օքս քաղաքի բարում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը ոստիկանների վրա հղումով, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Borderline Bar & Grill հաստատությունում: Ոստիկաններից մեկն ասել է, որ առնվազն 30 կրակոց է հնչել և այցելուներից կան զոհեր: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 11-ի, չհաշված կրակողին և ոստիկանության շերիֆին, որոնք նույնպես մահացել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բազմաթիվ են նաև վիրավորները: Իշխանությունները խնդրում են քաղաքացիներին խուսափել այդ շրջան այցելելուց, գրում է Vesti.ru-ն: Borderline-ը թեմատիկ բար է, որտեղ կենդանի երաժշտության համերգներ են անցնում: Ըստ հաստատության կայքի, նոյեմբերի 7-ին միջոցառում էր նախատեսված տեղի քոլեջի ուսանողների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |