ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերն ընդլայնելու որոշումը13 հունիսի 2008 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կոսովոյի գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափով անցկացված Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին: Պաշտպանության նախարարը վերահաստատել է Կոսովոյում անվտանգության եւ կայունության ապահովման գործողություններին Հայաստանի աջակցությունը շարունակելու վճռականությունն ու իր գործընկերներին տեղեկացրել է նույն օրը Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերի կրկնապատկման մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յապ դը Հոպ Սխեֆերի հետ ունեցած կարճատեւ զրույցի ընթացքում վերջինս ողջունել է Կոսովոյի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում հայկական խաղաղապահ ուժերն ընդլայնելու որոշումը: Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, Հայաստանում սկսված պաշտպանական բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցությանն առնչվող խնդիրներ: Երկկողմ ձեւաչափով պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, նախարարները վերահաստատել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Հունաստանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում իրականացվող հայ խաղաղապահների առաքելությունն ու նրանց պատրաստվածությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |