Էնդի Սերկիսի «Մաուգլիի» թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Netflix-ը թողարկել է Ռիդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գրքի» հիման վրա նկարահանված «Մաուգլի» (Mowgli: Legend of the Jungle) արկածային ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նկարահանել է հայազգի դերասան և ռեժիսոր Էնդի Սերկիսը (Սարգսյան), որն առավել հայտնի է Գոլումի դերակատարմամբ «Մատանիների տիրակալում», գրում է Meduza-ն: Սերկիսի վարկածն ավելի մռայլ ու դրամատիկ կլինի, քան Ֆավրոյի դեպքում, և ռեժիսորը կարծում է, որ իր ֆիլմն ավելի հասուն հանդիսատեսի համար է, քան նախորդ էկրանավորումները: Ըստ նրա, գլխավոր հերոսը և կենդանիները էմոցիոնալ տեսակետից ճշմարտացի կլինեն, իսկ հանդիսատեսը ակնարկներ չի տեսնի, թե այդ ամենը հեքիաթ է: Մաուգլիի դերը կատարում է Ռոեն Չանդը: Կենդանիներին հնչյունավորել են Բենեդիկտ Քամբերբետչը (վագր Շերհան), Քրիստիան Բեյլը (հովազ Բագիրա) և Քեյթ Բլանշետը (Քաա պիթոն): Ակնկալվում էր, որ պրեմիերան կլինի 2019-ին, սակայն այն ավելի վաղ էկրան կբարձրանա: Նոյեմբերի 29-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի և Լոնդոնի որոշ կինոթատրոններում, իսկ դեկտեմբերի 7-ից արդեն հասանելի կլինի ամբողջ աշխարհին Netflix-ով: Հուլիսին Netflix-ը գնեց Warner Bros.-ից հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսի (Սարգսյան) «Մաուգլի» արկածային կինոժապավենի վարձույթի իրավունքները:Ռեդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գրքի» մեծ բյուջեով էկրանավորումն ամենաթանկարժեք նախագիծն է, որը գնել է ընկերությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |