Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Օրակարգում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է (վիդեո) 8 նոյեմբերի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել էր, որ հնարավոր է՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, այդ դեպքում նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Մինչդեռ հայկական կողմը հակված է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը՝ առաջարկելով սեփական թեկնածուին: Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |