«Կոմերսանտ». Ալիևին ուզում էին որպես հյուր հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց ՀՀ-ն դեմ էր 8 նոյեմբերի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու գաղափարը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքների 2 մասնակցի վրա հղումով: Ըստ պարբերականի զրուցակիցների, այդ գաղափարն արտահայտել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որին սատարել են նաև այլ նախագահներ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ աղբյուրի, Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն դեմ է արտահայտվել հայկական կողմը: «Դաշինքի անդամ չհանդիսացող երկրների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե համաձայն են բոլոր անդամները»,-պարզաբանել է պարբերականի բարձրաստիճան աղբյուրն անդամ պետություններից մեկի պատվիրակությունից: Այս դեպքում, ըստ նրա, փոխհամաձայնություն չի եղել: Ալիևին Աստանա հրավիրելու գաղափարը մեկնաբանելու խնդրանքին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է. «Մենք նման տեղեկություն չունենք»: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |