ԶԼՄ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխա կորդեգրեն Հայաստանից 9 նոյեմբերի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի հետ, որոշել է երեխա որդեգրել Հայաստանից: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Զույգն արդեն կապ է հաստատել Հայաստանի մանկատներից մեկի հետ, որտեղ եղել է 3 տարի առաջ: Ուստի, նրանք առաջիկա շաբաթներին մտադիր են կրկին այցելել Հայաստան և տղա երեխա որդեգրել այդ մանկատնից: Ըստ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի, Քանյեն և Քիմը որոշել են երեխային Սեմ անվանակոչել՝ Քիմի մեծ պապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, որն ավելի ուշ, ներգաղթելով ԱՄՆ, փոխել է անունը Սեմ Քարդաշյանի: Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |