Կարլսենն ու Կարուանան Լոնդունում կպայքարեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 9 նոյեմբերի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան նոյեմբերի 9-ին Լոնդոնում սկում են պայքարը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Կարլսենը երրորդ անգամ է պայքարելու իր կոչումը պաշտպանելու համար, իսկ Կարուանան կարող է դառնալ առաջին ամերիկացի չեմպիոնը 1975-ից ի վեր, երբ Բոբբի Ֆիշերը զիջեց շախմատային թագը: Կարլսենն առաջին անգամ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել 22 տարեկանում և մինչ օրս բազմիցս է ապացուցել իր բարձր վարկանիշը տարբեր մրցաշարերում և հենց նա է համարվում Լոնդոնում մեկնարկած գերմրցաշարի ֆավորիտը: Լոնդոնում կայանալիք մրցաշարը բաղկացած կլինի 12 պարտիայից՝ ժամանակի դասական կարգով՝ 100 րոպե 40 քայլ համար, հետո 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 30 վայրկյանով, առաջինից սկսած, գրում է ՏԱՍՍ-ը: Մրցաշարը կանցնի Լոնդոնի Հոլբորն թաղամասում՝ Քոլեջի ցուցադրական դահլիճում, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար: Յուրաքանչյուր 2 պարտիայից հետո հանգստյան օր է նախատեսված, 6-րդ պարտիայից հետո մրցակիցները կփոխեն գույները: Եթե ոչ ոքի գրանցվի 12 պարտիայից հետո կնշանակվի թայ բրեյք, որտեղ մասնակիցները կրճատված պարտիաներ կխաղարկեն: Հետո, անհրաժեշտության դեպքում, կլինի բլից և այսպես կոչված արմագեդոն՝ մինի մենամարտ, որտեղ սպիտակներն ունեն 5 րոպե մրցակցի 4 րոպեի փոխարեն, բայց պարտավոր են հաղթել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |