Մելբուրնում մեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ. Վարորդը դանակով հարձակվել է մարդկանց վրա 9 նոյեմբերի 2018 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Մելբուրնում ավտոմեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ, վարորդը հրկիզել է մեքենան ու դանակով հարձակվել մարդկանց վրա: Այդ մասին Twitter-ի աքաունթում հայտնում է ABC Melbourne ռադիոկայանը: Հարձակվողին հաջողվել է 3 մարդու վիրավորել, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուս 2-ը՝ հոսպիտալացվել: Փորձելով հարձակվել ոստիկանների վրա՝ ոճրագործը հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել է, այժմ նա կրիտիկական վիճակում է: Հանցանքի վայր ժամանած հրշեջ ծառայությունը մարել է հրդեհը, գրում է Lenta.ru-ն: Ոստիկանները դեռևս տեղեկություն չունեն ահաբեկիչների հետ կասկածյալի հնարավոր կապի մասին, սակայն, հետաքննությունը շարունակվում է: 2017-ի դեկտեմբերին Մելբուրնում նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ: Այն ժամանակ հետիոտնային անցումում վրաերթի հետևանքով 14 մարդ էր տուժել: Մինչ այդ, հունվարին նմանատիպ գրոհի հետևանքով 6 մարդ էր զոհվել, այդ թվում մանկահասակ երեխա, 30 մարդ վիրավորվել էր: Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն չէր համարել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |