Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանան (վիդեո) 9 նոյեմբերի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 350,000 աշխատող կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մյուս չաշխատող 800,000-ի մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղի կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար: Մտածում են՝ հենց աշխատեն, այդ նպաստից կզրկվեն, մարդիկ մեր երկրում հասել են այն վիճակին, որ պատրստ են իրենց կովերին մորթել, հեռուստացույց չառնել, որ ստանան այդ նպաստը», - ասել է Փաշինյանը: Ըստ նրա, 800,000 մարդ պահաջում է աշխատող 350,000-ից, որ իրենց նպաստը, աշխատավարձը, թոշակները լավացնեն, առողջապահությունն անվճար դարձնեն, ճանապարհները կառուցեն: «Ոչ ոք չի ասում՝ այս 350,000 մարդը «ճռռում է»: Մեր խնդիրն այն չէ, որ բռնենք այս մարդկանց «քամենք» այնքան, մինչև որ արտագաղթեն: Մենք պետք է արդյունք չստեղծող մարդկանց ընդգրկենք աշխատողների խմբի մեջ»- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |