Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ երկրներից է ճանաչվել 9 նոյեմբերի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Which? սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Մասնագետները վերլուծել են 20 ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները 4 չափանիշով՝ հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչության հավանականություն և տարերային աղետներ: Զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ վայրերն են համարվել Թուրքիան և Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր է հանցավորության մակարդակը, ինչպես նաև վիրուսներով վարակվելու վտանգը: Բոլոր պարամետրերով զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում է ԱՄԷ-ն, սակայն Իսլանդիայի համեմատ, այդ երկրում ահաբեկչության վտանգն ավելի մեծ է: Երրորդ տեղում է Սինգապուրը, որին հաջորդում են Իսպանիան և Ավստրալիան, գրում է Lenta.ru-ն: Սեպտեմբերին Numbeo ծառայությունը, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը, հրապարակել էր 2018-ի ամենաանվտանգ քաղաքների ցանկը: Ծառայության մասնագետները վերլուծել էին հանցավորության մակարդակը 327 քաղաքում և ամենաանվտանգ քաղաք էին ճանաչել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |