Չինաստանում ներկայացրել են առաջին ռոբոտ հեռուստահաղորդավարին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Չինաստանի «Սինհուա» գործակալությունն ու չինական որոնողական Sogou.com համակարգը ներկայացրել են առաջինռոբոտինհեռուստահաղորդավարին, որն, ըստ հեղինակների, առավելագույն նմանություն ունի իրական մարդուն: Արտադրողները պնդում են, որ ռոբոտը կարող է նույնքան բնական ընթերցել նորությունները, որքան դա անում են հեռուստահաղորդավարները: Տեսանյութում նա տեքստ է արտասանում անգլերեն լեզվով: Ռոբոտն արհեստական ինտելեկտ ունի և կարող է սովորել կենդանի «գործընկերներից», սակայն, ի տարբերություն նրանց, կարող է աշխատել շուրջօրյա՝ 24 ժամ անդադար: «Սինհուայում» կարծում են, որ դա թույլ կտա կրճատել ծախսերը լրատվական ոլորտում և բարձրացնել աշխատանքի արտադրողունակությունը, գրում է Snob.ru-ն: Սա աշխարհում ռոբոտ հեռուստահաղորդավար ստեղծելու առաջին փորձը չէ աշխարհում: 2014-ին Ճապոնիայում տեղի ունեցած ցուցահանդեսում Օսակայի համալսարանի պրոֆեսոր Հիրոսի Իսիգուրոն ցուցադրեց ռոբոտի, որը կարող էր լրատվական հաղորդավարի դեր կատարել: Այժմ չինական մոդելը ճապոնականից իրական տեսք ունի: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |