ԶԼՄ. Կրակել են տան վրա, որտեղ Քանյե Ուեսթն է եղել

ԶԼՄ. Կրակել են տան վրա, որտեղ Քանյե Ուեսթն է եղել

PanARMENIAN.Net - Անհայտները կրակոցներ են արձակել Կալիֆորնիա նահանգի Բևերլի Հիլզում գտնվող տան ուղղությամբ, որտեղ անցնում էին ռեփերներ Քանյե Ուեսթի և որպես Tekashi 6ix9ine հայտնի Դանիել Էրնանդեսի նոր տեսահոլովակի նկարահանումները: Այդ մասին հայտնել է TMZ ինտերնետ պորտալը:

Ըստ տվյալների, մոտ 8 կրակոց է հնչել, փամփուշտներից առնվազն մեկը դիպել է ննջարանի պատուհանին: Նշվում է, որ կրակոցների պահին կատարողները եղել են առանձնատանը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, գրում է ՏԱՍՍ-ը:

Նկարահանումները դադարեցվել են, ոստիկանությունն ուսումնասիրում է տեսախցիկների նյութերը: Ըստ նախնական տվյալների, կրակոցներն արձակվել են տան մոտով անցնող ավտոմեքենայից:

ԱՄՆ հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը համարվում է ԱՄՆ լավագույն ռեփերներից մեկը: Նա բազմիցս է ճանաչվել 21-րդ դարի լավագույն կատարողներից մեկը: Ընդհանուր առմամբ նա Grammy 21 մրցնակ ունի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---