Իտալիայում ուզում են կտրուկ բարձրացնել նպաստները՝ հասցնելով ամսական 780 եվրոյի![]() 10 նոյեմբերի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նոր կառավարությունն առաջարկում է իր առաջին բյուջեում կտրուկ ավելացնել աղքատներին ու գործազուրկներին տրվող նպաստների չափը՝ հասցնելով մինչև ամսական 780 եվրոյի: Դա կօգնի Իտալիայի հարավի բնակիչներից շատերին, հատկապես երիտասարդներին, որոնց դժվար է մշտական աշխատանք գտնել և որոնք հազիվ են հոգում իրենց կարիքները: Այդ նախաձեռնության հեղինակն է Իտալիայի վարչապետի տեղակալ և կոալիցիոն կառավարության անդամ «Հինգ աստղի շարժում» կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն, գրում է «Վեդոմոստին»: Բարձր նպաստները թույլ կտան ոչ միայն ավելացնել սպառողական ծախսերը, հարկային մուտքերն ու տնտեսական աճի տեմպերը, այլ նաև կնպաստեն «աղքատության հաղթահարմանը», կարծում են կառավարությունում: Մանրամասներն այն մասին, թե ով, երբ և որքան պետք է ստանա, դեռ չկան: Սակայն ծրագիրը կարող է օգնել Իտալիայի հարավի բնակիչներին, որտեղ երիտասարդների աշխատավարձն իրենց առաջին աշխատատեղում կազմում է ամսական 840 եվրո, իսկ բարձրագույն կրթություն չունեցողների դեպքում՝ 700 եվրո: Թոշակառուներն Իտալիայում մոտ 500 եվրո են ստանում: Ըստ իտալական ԶԼՄ-ների, փոփոխությունների համար պետական բյուջեից կպահանջվի 33,5 մլրդ եվրո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |