«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինքով կմասնակցեն արտահերթին![]() 10 նոյեմբերի 2018 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին «Հանրապետություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր կստորագրեն՝ քաղաքական դաշինք կազմելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հանրապետության» անդամ Թեհմինա Վարդանյանը։ Կուսակցությունները «Մենք» կոչվող դաշինքով կմասնակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարանական ԵԼՔ դաշինքի ուժերից մեկն է։ Այն նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ «Լույս» դաշինքով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |