Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է Քիմ Քարդաշյանի տան մոտ![]() 10 նոյեմբերի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է ԱՄՆ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի տանը: Քարդաշյանը ընտանիքի հետ հեռացել է տնից՝ տեղափոխվել Կալաբասասի առանձնատունը: «Լսել եմ, որ հրդեհը հասել է մեր տարածքին Հիդենս Հիլսում, բայց հիմա այն տեղայնացվել է ու չի տարածվում: Կարծես, վիճակը չի վատթարանում»,-գրել է Քարդաշյանը Twitter-ում: Նա նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին և նշել, որ քանի օր է աղոթում է, որպեսզի ամեն ինչ պահպանվի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քարդաշյանի և Ուեսթի առանձնատունը սպառնալիքի տակ է, քանի որ կրակն արդեն հասել է իրենց տարածքին: Կալիֆորնիայի հյուսիսում մոլեգնող հրդեհից արդեն 10 մարդ է զոհվել: 6700 տուն է այրվել, ավելի քան 36,000 հա հրդեհված է: Ավելի քան 150,000 մարդ տարհանվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |