Երևանի նոր ՋԷԿ-ը 27.4 դրամով ՀՀ-ում ամենաէժան էլէներգիան կարտադրի (վիդեո) 10 նոյեմբերի 2018 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Երևանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանը 27.4 դրամով կարտադրի ամենաէժան էլեկտրական էներգիան Հայաստանում։ Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի հաղորդմամբ, իտալական «Ռենկո» և գերմանական Siemens ընկերությունների հետ համատեղ կառուցվող կայանում հնարավոր կլինի 1կՎտ/ժ էլէներգիա արտադրել 230 գրամ գազի ծախսով. սա թույլ կտա ավելի էժան սակագնով էլէներգիա ստանալ։ Նախորդ իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն՝ ներդրող կողմն էներգիան արտադրելու էր 6.2 ամերիկյան ցենտի դիմաց, նոր իշխանությունների հետ վերաբանակցման արդյուքնում գինը նվազել է 5.7 ցենտի։ Ըստ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի՝ սա թույլ կտա տարեկան խնայել $6.4 մլն։ Կայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում, շինարարությունը կսկվի 2018 թվականի վերջին, որին կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Աշխատակիցներից 50-70-ն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ Siemens ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ Երևանի նոր ՋԷԿ-ի մասով էլէներգիայի գնի վրա դրական ազդող համաձայնություն կա։ «Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար: ՋԷԿ-ը կառուցելու պլանների մասին ընկերությունը հայտնել էր դեռ 2015 թվականին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |