Նորվեգիան կփակի դեսպանատունը Բաքվում, կբացի Թբիլիսում![]() 10 նոյեմբերի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտարարել է, որ մտադիր են փակել երկրի դեսպանատունը Ադրբեջանում, հայտնում է ադրբեջանական Мinval.az-ը: Նշվում է, որ փոխարենը Նորվեգիան մտադիր է 2019 թվականին դեսպանատուն բացել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Նախարարի խոսքով՝ Վրաստանը Հարավային Կովկասում Նորվեգիայի գլխավոր գործընկերն է: «Թբիլիսիում մեր մշտական ներկայացուցչությունը հնարավորություն կտա մեզ ավելի լավ հետևել ամբողջ տարածաշրջանում ծավալվող գործընթացներին», - ասել է Սյորեյդեն: Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, ի պատասխան Ադրբեջանը մտադիր է փակել իր դիվանագիտական ներկայացուցչությունը սկանդինավյան երեք երկրում՝ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |