Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի![]() 12 նոյեմբերի 2018 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը: «Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել է լուսանկարի տակ Օհանյանը: Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում: «Գաղտնի նախագիծը, որի վրա աշխատում էի և որն արդեն գրեթե պատրաստ է, շուտով կներկայացվի ձեզ: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»,-գրել է գործարարը լուսանկարի տակ: Օհանյանն աշխարհի նախկին առաջին ռակետ, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է: 2018-ի հունիսին Ալեքսիսն այցելել էր Հայաստան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |