Սննդի կետի 17 աշխատակից բուժզննություն չի անցել

Սննդի կետի 17 աշխատակից բուժզննություն չի անցել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության:

«Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչևսահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը, հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---