Ջորջ Մարտինը բացահայտել է «Գահերի խաղի» փրիքվելների սյուժեն12 նոյեմբերի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որը «Գահերի խաղը» սերիալի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակն է, բացահայտել է սագայի 2 փրիքվելի սյուժեն: Մարտինը հայտարարել է, որ փրիքվելները հիմնված են լինելու իր նոր «Բոց և արյուն» գրքի նյութերի հիման, որը լույս է տեսնելու ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին: Դա սերիալի Դեյներիս թագուհու նախապապերի՝ Թարգարիենների տոհմի կառավարման ժամանակագրությունն է, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով: Գիրքը նվիրված է, մասնավորապես, վիշապների օգնությամբ Յոթ թագավորությունը միավորած Էյգոն Թարգարիենի նվաճումներին: Գրողը նշել է, որ նախատեսվող սերիալները դեռ չեն ստացել HBO հեռուստաալիքի հավանությունը, որին և պատկանում են վիպաշարի իրավունքները: «Նախագծերից ոչ մեկը չի կարելի սփին-օֆ համարել, ավնադական իմաստով: Դուք չեք տեսնի Արյայի, Սանսայի կամ Ջոն Սնոուի հետագա արկածները, դուք ժամանակով հետ կճամփորդեք: 4 շոուի գործողությունն անցնելու է աշխարհի ամբողջ քարտեզով մեկ, և առնվազն 2-ը հիմնված են «Բոցի ու արյան» նյութերի վրա»,-ասել է գրողը: Հունիսին HBO-ն հավանություն է տվել «Գահերի խաղի« առաջին փրիքվելին: Նոր սերիալի գործողությունները ծավալվում են «Գահերի խաղում» նկարագրված իրադարձություններից 10,000 տարի առաջ: Գլխավոր դերերը կատարել են Նաոմի Ուոթսն ու Ջոշ Ուայթհաուսը: Սփին-օֆի անվանումն ու թողարկման ամսաթիվը դեռ չեն հրապարակվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |