Լուկաշենկո. ՀՀ-ն գլխավորում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, ինչը մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար12 նոյեմբերի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»: «Փաշինյանը պետք է կառավարությունում ուղղակի վերլուծի իրավիճակը: Հայաստանը գլխավորում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար: Արդյո՞ք Հայաստանը կկարողանա»,-ասել է Լուկաշենկոն, գրում է ՏԱՍՍ-ը «Ըստ այբբենական կարգի հաջորդ երկիրը Բելառուսն է և մնենք պետք է պատրաստ լինենք մեր թեկնածությունն առաջադրելուն: Ես այսօր 3 թեկնածություն ունեմ, որոնց կարող են առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,-ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին: Բելառուսի նախագահը նշել է, նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում «բազում տարբերակներ կային»: Նա նաև հավելել է, որ վերջնական որոշումն այդ հարցի շուրջ ընդունվելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ «Փաշինյանը տալու է իր պատասխանը»: Լուկաշենկոն պատմել է դեսպանին ՀԱՊԿ-ի Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին: Ըստ նրա, Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցն իրոք քննարկվել է, բայց, «զբաղեցրել է, երևի, մի 15 րոպե»: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:«Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որը կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,-ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |