6-ամյա Իրինան օգնության կարիք ունի12 նոյեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Վեց տարեկանը դեկտեմբերին նոր բոլորող Իրինա Հանեսյանը բոլորի աջակցության կարիքն ունի: Կյանքն Իրինային ու նրա հարազատներին դժվար փորձության առջև է կանգնեցրել: Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք: Իրինան դեկտեմբերի 10-ին կդառնա 6 տարեկան: Այս անգամ, սակայն ճակատագրի հեգնանքով, նա տարեդարձը նշելու է ոչ թե տանը՝ հարազատների ու ընկերների հետ, այլ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի համալսարանական հիվանդանոցի մանկական կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքում: Որքան էլ ծանր էր ախտորոշման մասին լուրը, միևնույն է, այն չկոտրեց ո՛չ Իրինային, ո՛չ էլ նրա հարազատներին: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ Իրինան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ ու նկարել՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար: Նախնական բուժման համար անհրաժեշտ է մոտ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսը սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա և ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը մոտ 15 հազար եվրո է: Սա մեծ գումար է, ուստի Իրինայի և նրա ծնողների անունից դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել: Ընտանիքի ընկերների և բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։ Յուրաքանչյուր աջակցություն, անկախ գումարի չափից, կարևոր է: Յուրաքանչյուրի ֆինանսական աջակցության համար ընտանիքը շնորհակալ կլինի: Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել փոքրիկի բուժման համար: Հայաստանից հանգանակություն կարելի է կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեահամարներին: AMD 16048343490004 USD 16048343490005 EUR 16048343490006 RUR 16048343490007 Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաև հաշվեհամարներ Yandex և Idram համակարգերով` Yandex– 410017983060786, Idram – 459135910: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |