Տոնոյան. ՌԴ ԶՈւ-ն և սահմանապահները կարևոր դեր ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում12 նոյեմբերի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն ու սահմանապահ ուժերն իրականացնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Կարծում եմ, որ նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, և դա իրականություն է, որ Ռուսաստանի Զինված ուժերը և սահմանապահ ուժերն իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Դա անհերքելի փաստ է», - ասել է Դավիթ Տոնոյանը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է:Այս վարկը արդեն 3-րդը կլինի, որը Հայաստանը վերցնում է Ռուսաստանի Դաշնությունից զենք ու ռազմատեխնիկա գնելու համար:Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |