Լուկաշևիչ. Հրադադարը ԼՂ-ում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության կարևորագույն պայման է![]() 12 նոյեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հրադադարը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետության և միջնորդական առաքելության և ղարաբաղյան կարգավորման էական ասպեկտների շուրջ փոխզիջման հասնելու կարևորագույն պայման է: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ: «Շփման գծում և Ադրբեջանի ու ՀՀ սահմանին պահպանվում է հարաբերական կայունությունը, նվազում են «լռության« ռեժիմի խախտման դեպքերը: Կոչ ենք անում կողմերին ամրապնդել դրական միտումը լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցներով»,-ասվում է Լուկաշևիչի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է Twitter-ում: «Փոքր ընտրական դադարից հետո վերսկսվել են ինտենսիվ շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում ԱՊՀ սեպտմբերի 28-ի գագաթնաժողովում: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ջանքերը, որպես հավաքական միջնորդի, ուղղված ղարաբաղյան հակամարտության կենսունակ կարգավորման մշակմանը, արժանի են բարձր գնահատականի և աջակցության»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը: ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածաշրջան, և այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Նշվում է, որ այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեումսեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժնողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքների քննարկումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուրվագծումը և տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |