ԵՊՏՀ-ի պրոռեկտորն աշխատանքից ազատվել է (վիդեո) 12 նոյեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Խաչատրյանը հայտնի է դարձել 2013 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ. այդ ժամանակ նա բուհի ուսխորհրդի նախագահն էր: Խաչատրյանը կառույցի մյուս ՀՀԿ-ական անդամների հետ խոչընդոտել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը. լրագրողների նկատմամբ ոչ պատճաշ վերաբերմունք էր դրսևորվել, նույնիսկ հայհոյանքներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներին մամուլի և հանրության կողմից տրվել է «Սաքուլիկ» անունը՝ Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ իր վատ վարքով ամենից շատ աչքի ընկած ուսխորհրդի անդամներից մեկի անունով: Միջադեպից ամիսներ անց Սևակ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |